Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Քաղաքական ճգնաժամ՝ Քուվեյթում

Քաղաքական ճգնաժամ՝ Քուվեյթում
22.10.2012 | 11:35

Քուվեյթում կիրակի ավելի քան 100 մարդ, այդ թվում 11 ոստիկան է վիրավորվել ցուցարարների և իրավապահների միջև տեղի ունեցած բախումից։ Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները։
Ակցիայի մասնակիցները դեմ են արտահայտվել ընտրությունների մասին օրենքում կատարված փոփոխություններին։ Անցած ուրբաթ Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը հայտնել է, որ նախարարների կաբինետին հրահանգ է տվել փոփոխություններ կատարել ընտրական օրենսդրության մեջ՝ ազգային միասնության և երկրում ժողովրդավարության ամրապնդման նպատակով։
Ընդդիմությունը, որի կազմում ընդգրկված են իսլամիստները և տեղի ցեղախմբերի ներկայացուցիչներ, կարծում են, որ օրենսդրական փոփոխությունները բխում են իշխանամետ ուժերի շահերից, և բոյկոտել են դեկտեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները։
Երեկ ամբողջ երկրով մեկ փողոց են դուրս եկել որոշ գնահատականներով 30-100 հազար ցուցարարներ։ Նրանց մի մասը հագուստին ամրացրել էր նարնջագույն ժապավեններ։ Բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանների հետ բախումների։ Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներով կրակ բացել ցուցարարների ամբոխի վրա։
Նշենք, որ Քուվեյթի էմիրը հոկտեմբերի 7-ին ստորագրել էր դեկրետ, համաձայն որի՝ լուծարվել է 2009թ. գումարման խորհրդարանը։ Նրա այս որոշման շարժառիթ էր դարձել երկրի առջև ծառացած սուր քաղաքական ճգնաժամը, որի հետևանքով տարաձայնություններ էին առաջացել օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև։

Դիտվել է՝ 1255

Մեկնաբանություններ